Իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրը կդառնա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը։ Հունգարիայի նախագահությամբ նստաշրջանը մեկնարկում է այսօր, Ստրասբուրգում։
Քննարկումները կրկին կանցկացվեն հիբրիդային ձևաչափով՝ նիստերի դահլիճում խորհրդարանականների սահմանափակ ներկայությամբ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Կքննարկվեն նաև քովիդ-պատվաստումների հետ կապված տարբեր փաստաթղթերի ներմուծման իրավական հետևանքները, պանդեմիայի առաջացրած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները։