Գերմանիան այն քիչ թվով երկրների մեջ է մտնելու, որոնք օրենսդրությամբ ընդունում են երրորդ, անորոշ սեռը երեխայի ծնունդը արձանագրելու ժամանակ: Նոյեմբերի մեկից ծնողները կարող են չլրացնել նորածինների սեռի սունյակը, այսինքն իրենց երեխային համարել անորոշ սեռի ներկայացուցիչ:
Փաստի ճանաչումը, որ մարդ չի պատկանում ոչ արական և ոչ իգական սեռին իր մեջ կրում է շատ լուրջ վտանգներ, որն այսօր հնարավոր չի անգամ պատկերացնել:
Գերմանական կառավարության` երրորդ սեռի ճանաչման մասին որոշումը հիմնվում է սահմանադրական դատարանի խորհրդատվության վրա, որը համարում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անձամբ ընտրել իր սեռը կամ ընդհանրապես այն չընտրել:
Անորոշ սեռին պատկանող մարդիկ, ինչպես գրում է Guardian-ը, հղում կատարելով SuddeutscheZeitung-ին, կարող են յուրաքանչյուր պահի ցանկության դեպքում իրենց վերագրել այս կամ այն սեռին և դրան համապատասխան փոփոխություններ մտցնել բոլոր փաստաթղթերի մեջ, այդ թվում նաև ծննդյան վկայականում: