Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով հիասթափության, տրամադրությունների անկումների մասին, հայտարարեց, որ սրանք նախագահական ընտրություններ չեն, որտեղ կա հաղթող ու պարտվող, իսկ խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն հաղթահարում շեմը:
Բոլոր անցնողները պարտված չեն համարվում:
«Ես կառաջարկեի նայել, թե ինչ տոկոսներ են հավաքել այն կուսակցությունները, որոնց հիմնական նպատակը եղել է մեր դեմ քարոզչություն տանելը: Սա ամենալավ ցուցանիշն է, թե ինչ է կատարվել այդ դաշտում»,-ասաց նա: