Մենք դեռ դաշինքում վերջնական որոշում չունենք այս հարցի վերաբերյալ: Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով մանդատները վերցնել-չվերցնելու մասին:
«Երեկ Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց: Ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, սակայն դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, դրանք պետք է պահես, ամրացնես հետագա գրոհների համար:
Հիմա պատերազմ չէ, քաղաքական պայքար է: Ես այո համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ»,-ասաց նա:
Քոչարյանն ասաց, որ տրամադրված են շարունակել պայքարը. «Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, բայց չի փոխարինելու փողոցային պայքարին: Մենք մեծ փորձ ունենք ու համատեղելն ուժեղացնում է այդ հնարավորությունները»: