Հարգելի ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում քարոզարշավի ընթացքում մեզ հետ լինելու, մեզ աջակցելու և ընտրությունների ընթացքում մեզ տրամադրած յուրաքանչյուր քվեի համար։


Միասին մենք ապացուցեցինք, որ գնալով մեծանում է այն մարդկանց թիվն, ովքեր անտարբեր չեն Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ։ Մենք է՛լ ավելի ենք շատանալու։

Մենք չենք հանձնվելու, այլ շարունակելու ենք աշխատել՝ ի գործ դնելով մեր ամբողջ ներուժն ու գործիքակազմը։ Մենք չենք թողնելու հանուն հայրենիքի մղվող մեր պայքարը, այլ է՛լ ավելի եռանդուն ենք լծվելու գործի։ Մենք հանձնելու երկիր չունենք։ Ամեն ինչ դեռ առջևում է:

Աննա Գրիգորյան