ՈւԵՖԱ-ն չեղարկել է մրցակցի դաշտում խփված գոլի կանոնը: Այս որոշումը տարածվում է կառույցի հովանու տակ անցկացվող բոլոր մրցաշարերի վրա:
Այսուհետ երկու խաղերում հավասար հաշվի դեպքում հանդիպումը շարունակվելու է օվերթայմում:
Որոշումը ուժի մեջ է մտնելու 2021-22 մրցաշրջանից սկսված:
Նշենք, որ վերոնշյալ կանոնն ուժի մեջ է մտել հեռավոր 1965-66-ից մրցաշրջանից: