Արագածոտնում հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Օպել մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված, Օհանավան գյուղի բնակիչ 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։
Բախման հետեվանքով BMW էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՈՒշի գյուղի բնակիչ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող «ֆորդ» մակնիշի ավտոմեքենային։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: