Պատմաբանները պնդում են, որ հայտնաբերել են Սառցամարտի խորհրդանիշը:

Օդից նկարահանումները, լճի քիմիական անալիզն ու պատմության ուսումնասիրությունը մասնագետներին թույլ է տվել վստահաբար հայտարարել, որ դա իսկապես XIII դարակեսի օբյեկտ է: Այս մասին հաղորդում է Ռուսական աշխարհագրական հանրության մամուլի ծառայությունը:


Հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ 700 տարի առաջ Չուդ լճում ջրի մակարդակը երեք մետրով ցածր է եղել ներկայիս մակարդակից: Լճի սահմանների վերջնական սահմանումից հետո գիտնականները կկարողանան սկսել մետաղական իրերի որոնումները, որոնք մնում են գետնի մեջ մարտից հետո: Այդպիսով, գիտնականները հույս ունեն ստանալ Սառցամարտի առաջին հնագիտական վկայությունները: