Ուրբաթ օրը ռուս զինվորականները լայնածավալ զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում՝ ամենաարդիական հիպերձայնային հրթիռներով զինված ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ՝ ցուցադրելով իրենց ուժը Սեւ ծովում բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի ֆոնին, գրում է Associated Press-ը:
Մոսկվան հայտարարել է, որ իր ռազմանավերից մեկը նախազգուշական կրակոցներ է արձակել, իսկ ռազմական ինքնաթիռը չորեքշաբթի ռումբեր է նետել բրիտանական Defender կործանիչի ճանապարհին՝ ստիպելով դրան լքել Ղրիմի հարակից տարածքը, որը Ռուսաստանն իր տարածքային ջրերն է անվանում է: Բրիտանիան հերքել է այս հաղորդագրությունը՝ պնդելով, որ իր նավը չի կրակել եւ որ այն նավարկում էր ուկրաինական ջրերում:
Այս շաբաթվա սկզբին բրիտանական եւ ամերիկյան F-35 կործանիչները HMS Queen Elizabeth-ով մարտական առաջադրանքներ կատարեցին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: