Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսել է Շուշի քաղաքի օկուպացիայի մասին: Այս մասին հայտնում է Real TV-ն:
Հասանովը նշել է, որ Իլհամ Ալիևը կարգադրել էր, որ գործողության նախապատրաստման և իրականացման ժամանակ հաշվի առնել նաև այն, որ Շուշին «ադրբեջանական մշակույթի կենտրոն է» և Ադրբեջանը չէր կարող կիրառել հրետանի: Հասանովը մասնավորապես նշել է.
«Դա դժվարացնում էր գործողության կատարումը: Բացի այդ եղանակը ամպամած էր: Այդ իսկ պատճառով Շուշիի գործողության ժամանակ չկար անօդաչու թռչող սարքեր կիրառելու հնարավորություն, որը նույնպես դժվարություններ էր ստեղծում հետախուզության անցկացնելու համար»:
Հասանովը ընդգծել է նաև, որ հրետանին կիրառվել է Շուշիի մատույցներում: Հասանովը հավելել է նաև, որ հայերը Շուշիի ուղղությամբ հարձակում սպասում էին այլ ուղղությամբ, սակայն իրենք հարձակումն իրականացրել են լրիվ այլ ուղղությամբ: