Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է 13 հայ ռազմագերիների դեմ քրգործով դատական նիստը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը, դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 214, 228, 279, 318 հոդվածներով՝ «ահաբեկչություն, զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, անօրինական զինված խմբավորումների ստեղծում, պետական սահմանի ապօրինի հատում»: