ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109 618 քաղաքացու անձնագրերը չեն գործել։ Այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, չի բացառվում, որ լրացրել են այլ մարդկանց տվյալներ կամ կրկնակի քվեարկություն է եղել:
23 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար
10.993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և բոլորիս հայտնի է՝ ինչպես են նրանց ուղղորդել կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել