Թուրինի «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի նիստում քննարկվել է կորոնավիրուսի ազդեցությունը ֆինանսական տարվա վրա:

2019/20, 2020/21 և 2021/22թթ. մրցաշրջաններում իտալական ակումբի վնասը կազմել է 320 միլիոն եվրո:


«Յուվենտուսը» կանոնադրական կապիտալն ավելացրել է մինչև 400 միլիոն եվրոյի: 63.8 տոկոսը կփակի Exor ընկերությունը, իսկ մնացած մասը՝ մյուս բաժնետերերը:

Բացի այդ, տնօրենների խորհուրդը հաստատել է Մաուրիցիո Արիվաբանեի լիազորությունները ֆուտբոլային բիզնեսի ոլորտում: