Արցախն աստիճանաբար պետք է պատրաստվի ընտրություններին։ Այս մասին հուլիսի 1-ին ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մյուս կողմից՝ մենք պետք է վստահ լինենք, որ ռիսկեր չեն լինի սահմանադրական կարգի հետ կապված։ Այսինքն՝ մինչեւ նախագահի հրաժարականը եւ հատկապես հրաժարականից հետո մենք պետք է վստահ լինենք, որ կանցկացվեն դեմոկրատական ընտրություններ»,- նշեց նա։
Բեգլարյանն ընդգծեց զգուշություն ցուցաբերելու կարեւորությունը, որպեսզի սպառնալիքի տակ չդրվի պետական կարգը։
Հիշեցնենք, որ վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցան հանրահավաքներ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։