Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225339 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1192578 վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 2744 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 22-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 216977 անձ` վերջին մեկ օրում 95 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4518 է: