ՀՀ վարչապետ ուրախ լուր ունի ՀՀ բնակչության համար։ Գաղտնիք չէ, որ բնակչության մեծ մասը չկարողանալով կատարել բանկային պարտավորությունները, հայտնվել են «սև ցուցակում»։
Եվ ահա վարչապետ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է օրենսդրական փոփոխությունների մասին, ըստ որի շուրջ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, այսինքն՝ «սև ցուցակում» եղած այդքան մարդ կարող է վարկ ստանալ
«Շատ կարևոր է, որ վարկ վերցնող մարդն իր ծախսերն ու անելիքը պլանավորի։
Մենք հանարովորություն ենք տվել, որպեսզի բանկերն ուշացած վարկերի հետ վերակառուցեն նոր վարկը և ժամանակացույց ստեղծեն։
Այսօրվա դրությամբ շուրջ 9 հազար մարդու վարկային պատմություն է վերակառուցվել՝ տոկոս են փոխել, ժամանակցույց են փոխել, տույժ-տուգանքները ներվել են, բայց մայր գումարը պետք է վերադարձվի», -նշեց Փաշինյանը։