Չինական Xiaomi ընկերությունը աշխատում է ճկուն էկրանով անսովոր ծալվող սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ: Ինչպես բխում է արտոնագրային փաստաթղթերից, որը հայտնաբերվել է Միացյալ Նահանգների Արտոնագրերի եւ ապրանքանշանների վարչության (USPTO) տվյալների բազայում, խոսքն այնպիսի սմարթֆոնի մասին է, որը երկու կողմից պետք է բացվի, հայտնում է Planet-today-ը:

Xiaomi-ի ինժեներները մշակել են պտտվող էկրանով սարք, որը թաքնվում է պատյանում: Էկրանը բացելու համար հարկավոր է քաշել դրա ձախ եւ աջ կեսերը։ Բայց դա պարտադիր չէ, այսինքն կարելի կլինի բացել սարքի միայն մի կեսը եւ դրանով իսկ ստանալ 16:9 տեսանկյունից սարք, որը հարմար է տեսանյութերի բովանդակությունը դիտելու համար: Երկու հատվածները բացելով` հնարավոր կլինի սմարթֆոնը վերածել մի տեսակ պլանշետի, որը հարմար կլինի ընթերցելու կամ նկարելու համար։


USPTO-ի տվյալների բազայի արտոնագրային նկարներում կարելի է տեսնել սարքի հետեւում բազմամոդուլային տեսախցիկը: Խցիկի բաղադրիչները ուղղահայաց դասավորված են հետեւի վահանակի կենտրոնում: Ինչ վերաբերում է սելֆի տեսախցիկին, ապա դրա մասին պատկերներում ակնարկ չկա: Միգուցե սարքը կստանա ենթաէկրանային խցիկ:

Դեռ հայտնի չէ, թե երբ Xiaomi-ի հետաքրքիր սարքը կհայտնվի շուկայում: Պետք է հասկանալ, որ որոշ արտոնագրեր այդպես էլ մնում են չիրականացված, բայց հուսանք, որ սա այդ դեպքը չէ։