Էդինբուրգից մոտոցիկլիստ Ստյուարտ Գաննը կույր բայքերների համար նախատեսված արագության համաշխարհային ռեկորդի հեղինակ է դարձել` բացելով ժամում 270 կմ արագություն: Քաջագործը կողմնորոշվել է միայն ականջակալների միջոցով հոր տված հուշումներով:

«Ես ցանկանում եմ այս երկրագնդի վրա գտնվող բոլոր մարդկանց ապացուցել, որ երբեք և ոչ մի դեպքում պետք չէ ձեզ վրա խաչ քաշել: Եթե այնպես է ստացվել, որ Դուք զրկվել եք տեսողությունից կամ դարձել եք հաշմանդամ, մի հանձնվեք: Այն չպետք է փոխի կամ սահմանափակի Ձեր կյանքը»,- ռեկորդակրի խոսքերն է մեջբերում Metro լրատվական կայքը:

39 ամյա տղամարդը 11 տարի առաջ ծանր ավտովթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում կոտրել էր ողնաշարը երկու հատվածում, մի քանի կողոսկր և ուսը: Ավելացրած այդ բոլոր դժբախտություններին նրա աջ կողմը կաթվածահարվել էր: Ստյուարտը երկար բուժումներ է ստացել մինչև ի վերջո կարողացել է կրկին նստել ղեկին: