Այս շաբաթվա սկզբին Ղազախստանի լրատվական միջոցները հայտնեցին, որ օգոստոսի վերջին Ալմաթայում տեղի կունենա հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան Այսուլթանի ամուսնությունը: Այսուլթանը որպես իր կին ընտրել է ղազախա-ռուսական «ԿասՌոսԳազ» կազմակերպության ղեկավարի աղջկան Ալիմա Բորանբաևային: Ավելի վաղ հայտնվեց տեղեկություն, որ նախագահի թոռան ավագ լեյտենանտի աստիճան է շնորհվել: Այսուլթանը ծառայում է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում: Այս կապակցությամբ Лента.ru-ն ներկայացրել է, թե ինչով են զբաղվում հետխորհրդային այլ պետությունների ղեկավարների ժառանգները:
23 ամյա Այսուլթան Նազարբաևը ցամաքային զորքերի բրիտանական թագավորական Սանդհորսթ ռազմական ակադեմիայի շրջանավարտներից է: Նա այժմ աշխատում է ռազմական հետախուզությունում:
Ղազախստանի նախագահի ավագ դուստր և Այսուլթանի մայր Դարիգա Նազարբաևան 2012 թվականի հունվարին դարձել է երկրի խորհրդարանի անդամ և ղեկավարում է սոցիալ-մշակույթային զարգացման մեջլիսի հանձնախումբը: Բացի դա Դարիգան պարբերաբար ելույթ է ունենում համերգներով որպես էստրադային երգչուհի: Հանրապետության ամենաազդեցիկ կանանց ցուցակում Դարիգան կայուն կերպով միշտ գրավում է առաջին հորիզոնականը և շատերը նրան նայում են որպես Նուրսուլթան Նազարբաևի հավանական հետևորդ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու դուստր ունի Անուշ և Սաթենիկ անուններով: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է Միքայել Մինասյանի հետ: Սաթենիկը ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիւտությամբ տնտեսագետ է: Նա նույնպես ամուսնացած է:
Լեյլա Ալիևան զբաղվում է ոչ միայն հասարակական և հրատարակչական գործունեությամբ, այլ նաև նկարահանում է ֆիլմեր և գրում է բանաստեղծություններ: Լեյլայի ամուսինը Crocus Group կազմակերպության փոխնախագահն է, երգիչ, երաժիշտ: Արզուն 2011 թվականի սեպտեմբերին ամուսնացել է գործարար Սամեդ Կուրբանովի հետ:
Գուլնարա Քարիմովան Ուզբեկստանի նախագահի ավագ աղջիկն է: Ամուսնացած էր ԱՄՆ քաղաքացի Մանսուր Մակսուդիի հետ, որի հետ բաժանումը միջազգային սկանդալ առաջացրեց: Գուլնարան զբաղվում է բարեգործությամբ, թողարկում է զարդեր, իր դիզայներական բրենդի ներքո հագուստների հավաքածուներ, ձայնագրում է երգեր և տեսահոլովակներ, իսկ երբեմն իրեն փորձում է նաև քաղաքականությում:
Լոլա Քարիմովան հիմնականում զբաղվում է բարեգործությամբ և մշակույթի և սպորտի օժանդակությամբ: Լոլան ամուսնացած է գործարար Թիմուր Թիլաևի հետ, որի հետ միասին վերջերս, արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ում գնել է առանձնատուն 58 մլն դոլարով:
Կոլյա Լուկաշենկոն Բելոռուսի նախագահի երեք որդիներից ամենակրտսերն է: 9 տարեկան Կոլյան մշտապես ուղեկցում է հորը հանրապետության տարածքում գործնական շրջագայությունների և միջազգային այցերի ժամանակ:
Բելոռուսի նախագահ ավագ որդին Վիկտոր Լուկաշենկոն աշխատում է որպես ազգային անվտանգության հարցերով պետության ղեկավարի օգնական: Դմիտրին նաև «Նախագահական սպորտ ակումբ» Բելոռուս հանրապետության պետական-հասարակական միավորման կենտրոնական խորհուրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև հանրապետության Ազգային օլիմպիական խորհուրդի անդամ է:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին Բերան անցած տարվա վերջին ձայնագրել է ռեփ ալբոմ «խոստանում եմ»: Բերան խոստովանում է, որ իր երազանքը Grammy մրցանակաբաշխության մրցանակ ստանալն է:
Մինչ 2010 թվականին Վիկտոր Յանուկովիչի նախագահ դառնալը, հասարակությանը հայտնի էր միայն նրա միակ որդին Վիկտորը: Սակայն պարզվեց, որ Յանուկովիչը ունի նաև երկրորդ որդին, ընդ որում ավելի ավագ Ալեքսանդր անունով: Անցած երեք տարվա ընթացքում Ալեքսանդրը դարձել է երկրում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, չնայած նախընտրում է մնալ ստվերում: Յանուկովիչը ընդդիմադիրները նշում են, որ մեծ մասամբ Ալեքսանդրն է որոշում հոր քաղաքական ուղին և իշխանական լծակների միջոցով ստեղծել է հսկայական բիզնես կայսրություն: Միաժամանակ կրտսեր որդին` Վիկտորը արդեն երկրորդ անգամ ընտրվել է որպես խորհրդարանի պատգամավոր:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի որդին ընտրել է լրագրողի կարիերան: Նախկինում նա աշխատել է որպես հաղորդավար մի քանի ռադիոկայաններում, իսկ այժմ աշխատում է որպես սպորտ լրագրող և PRO TV Chisinau հեռուստաալիքի հաղորդավար: 33 ամյա Նիկուն ամուսնացած չէ, սակայն երազում է դառնալ հինգ երեխայի հայր, ինչպես նաև այցելել իր սիրած ֆուտբոլային ակումբի «Միլանի» խաղին:
Հետխորհրդային տարածաշրջանում երեխաների թվով ռեկորդակիր է Տաջիկիստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նա ինը երեխա ունի յոթ աղջիկ(Ֆիրուզա, Օզոդա, Ռուխշոնա, Թահմինա, Փարվինա, Զարինա և Ֆարզոնա) և երկու որդի(Ռուստամ և Սոմոն):
Թոմաս Իլվեսի որդի Լուկասը 2009-2010 թվականներին ծառայել է հակաօդային պաշտպանությունում, ինչից հետո աշխատանքի է անցել հանրապետության պաշտպանության նախարարության վերլուծական բաժնում:
2012 թվականի հունվարից Լուկասը աշխատում է Պետական տեղեկատվական համակարգերի Դեպարտամենտում որպես միջազգային համագործակցության փորձագետ:
Հետխորհրդային շրջանում միակ պետության ղեկավարը, ով չունի սեփական ընտանիքը, Լիտվայի նախագահն է: Իր անձնական կյանքի մասին 57 ամյա Գրիբաուսկայտեն նախընտրում է չխոսել:
Հ.Գ. Պետք է նկատենք, որ ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է հետխորհրդային երկրների նախագահներին և իրենց ժառանգներին, սակայն միայն Վրաստանի հանրապետության դեպքում ներկայացվել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հետաքրքիրն այն է, որ ռուսական լրատվամիջոցի կողմից ոչ մի անդրադարձ չի կատարվել երկրի նախագահ` Միխաիլ Սաակաշվիին: Թերևս դժվար չէ կռահել ռուսական լրատվամիջոցի կողմից արված այս վերապահումը: