Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի 64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: