Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում։