Ուկրաինայի իշխանություններին չի հաջողվել օրենքով գող Ավտո Կոպալային արտաքսել Վրաստան, քանի որ նա օդանավում կերել է իր անձնագիրը: Այս մասին հայտնում է Dетектив-Info-ն:
Հուլիսի 10-ին Ավթանդիլ Կոբեշավիձեին պետք է արտաքսեին Վրաստան, այլ ոչ թե Ռուսաստան, որտեղ նրա նկատմամբ դեռ 2019 թվականին հետախուզում են հայտարարել:
Հիմա սահմանապահները չեն կարողանում նրան ոչ ընդունել Ուկրաինայում, ոչ էլ ուղարկել Վրաստան, քանի որ նա այլ փաստաթուղթ չունի: