Համացանցում է տարածվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են պատգարակով տեղափոխում Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդուն:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:
Տղամարդը ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։
Նա դեռ հոսպիտալում է, վիճակը կայուն է