«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։
Մեզ հետ զրույցում երեկ նա հայտնեց, որ գրանցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիահոլդինգ։
«Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում