«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մա­սին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրա­վապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկե­րում լինելու եւ անհասկանալի գործունե­ություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն:

Պա­տերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանից: Թադեւոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում