«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, և հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱԾ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից:
Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք եւ այսպես շարունակ, և ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման և իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով:
Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Ազգային անվտանգության ծառայությունը. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը և վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը:
Այսինքն՝ Հայաստանի անվտանգության պահպանումը պետք է լինի այս կառույցի թիվ մեկ խնդիրներից մեկը, սակայն նրանց պաշտոնական հաղորդագրություններին հետեւելիս տպավորություն է, որ ոստիկանական մի ստորաբաժանում է գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։