Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի տարելիցի հետ կապված։
Ալիևը իր ուղերձի մեջ շեշտել է, որ Ադրբեջանը առաջին երկրներից մեկն էր, որը դատապարտեց տեղի ունեցածը։
«Ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»,- ընդգծել է նախագահը։