Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանրությանը վերաբերող իր հոդվածում Վլադիմիր Պուտինը հիշատակել է «Հակառուսաստան» նախագծի մասին, որը, իբր, Արևմուտքը փորձում է իրականացնել Ռուսաստանի Դաշնության «ազդեցության գոտիներում»: Մինչդեռ «հակաՌուսաստանը» տեղի է ունենում հենց Ռուսաստանում:

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի նոր բռնկում է, մահացությունն աճում է՝ չնայած հայտարարված անվճար պատվաստումներին: Փիառված ռուսական Սպուտնիկ պատվաստանյութը, որը Ռուսաստանը փորձում է պարտադրել բոլորին, ցույց է տալիս իր անարդյունավետությունը: Ռուսաստանում մարդիկ դրան չեն հավատում, նրանք հրաժարվում են պատվաստվելուց, բացի այդ ասում են, որ պատվաստանյութը չի ազդում նոր շտամների վրա: Իսկ ըստ որոշ տվյալների, ռուսական էլիտան պատվաստվում է «փտող Արևմուտքից» գաղտնի ներմուծված պատվաստանյութով:

Պուտինը ստիպված է պարբերաբար արդարանալ, մանավանդ որ Սպուտնիկը ստեղծվել է Գենետիկական հետազոտությունների կենտրոնում, որնմ ասում են, ղեկավարում է նրա դուստրը: Այս, ինչպես նաև «վատ» պատվաստանյութերով այլ երկրներում մահացության անկման ֆոնին, Պուտինի աշխարհքաղաքական քայլերն էլ ավելի անլուրջ են թվում:

Բելառուսի իշխանությունները նոր վարկային աջակցություն կստանան Մոսկվայից, ինչպես հայտնի դարձավ հուլիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական գազի գինը պահպանելու մասին: «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն ինտեգրացիայի տարատեսակ է՝ ինքնիշխանության լիարժեք պահպանմամբ», հանդիպումից հետո ստիպված եղավ արդարանալ Պուտինը. Լուկաշենկան «չհանձնվեց»: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի ձգտում որևէ երկրի ներքաշել դաշնակցային հարաբերությունների մեջ:

«Ռուսաստանը հիմա շատ բարդ իրավիճակում է: Չինաստանը սեղմում է: Նրանք հուսահատորեն ցանկանում են մնալ խոշոր տերություն: Չեք սխալվում, երբ ասում եք, որ Բայդենը Պուտինին արդեն տվել է իր ուզածը՝ լեգիտիմություն, Միացյալ Նահանգների նախագահի հետ համաշխարհային բեմում կանգնելու հնարավորություն», ասել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին Պուտինի հետ հանդիպումից հետո,- «նրանք ցանկանում են ակտուալ մնալ»:

Հանդիպումից անմիջապես հետո Չինաստանը սկսեց ավելի ուժեղ «սեղմել», իսկ Պուտինն էլ ավելի է ուզում ահտուալ լինել: Ռուսաստանն ու Չինաստանը երկարաձգել են բարիդրացիության համաձայնագիրը: Պուտինը շեշտել է, որ փաստաթուղթը արձանագրում է փոխադարձ տարածքային պահանջների բացակայությունը և ընդհանուր սահմանը «հավերժական խաղաղության և բարեկամության գոտի» դարձնելու երկու երկրների վճռականությունը:

«Հավերժական խաղաղության գոտին» շարժվում է Ռուսաստանի խորք: Հեռավոր Արևելքում Չինաստանին արդեն բաժին է ընկնում օտարերկրյա ներդրումների 80% -ը: Չինական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Վլադիվոստոկ նավահանգստի և Հեռավոր Արևելքում առաջանցիկ զարգացման տարածքների աշխատանքներին: Ռուս փորձագետները նշում են, որ «բարեկամությունը» կարտահայտվի նրանում, որ Ռուսաստանը Չինաստանին երկարաժամկետ վարձակալության կտա Ուկրաինայի չափ տարածք:

Այս պայմաններում Պուտինը լեգիտիմություն է փնտրում իր սահմանների մոտ, չնայած կրում է պարտություն պարտության հետեւից: Ռուս փորձագետները նրա գլխավոր պարտությունը համարում են Հայաստանը, կորցնելով տարածաշրջանը թուրքերի հետ «սիներգիայի» արդյունքում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/16/655666/