Տվենջան սոյայի մածուկը, որը լայնորեն օգտագործվում է Կորեայում, օգնում է ճարպակալման դեմ պայքարում: Դեռ ավելին, այդ համեմունքի ամենօրյա օգտագործումը թույլ է տալիս ազատվել որովայնին կուտակված ճարպից:
Express-ի հաղորդմամբ՝ գիտնականները անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է մարմնի ավելորդ քաշով 51 չափահաս մարդ: Կամավորներին խնդրել են բաժանել երկու խմբի, որոնցից առաջինը 12 շաբաթ շարունակ սննդի մեջ ավելացրել է տվենջան, իսկ երկրորդը՝ պլացեբո:
Հետազոտության վերջում նրանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործել են սոյայի մածուկը, գրանցվել է մարմնի քաշի եւ օրգանիզմում ճարպի զգալի նվազում: Այդկերպ մասնագետներն ապացուցել են տվերջանի արդյունավետությունը ճարպակալման դեմ պայքարում:
Փորձագետների խոսքով՝ 10 գրամի չափով տվենջանի ամենօրյա օգագործումը նվազեցնում է մեծահասակների մոտ որովայնի ճարպը: Իսկ որովայնի շրջանում ճարպից ազատումն իր հերթին կրճատում է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ երկրորդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: