Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի վերաբերյալ կայացրած որոշումը:
«Դատարանը որոշեց՝
1.ՀՀ ԿԸՀ-ի 2021-ի հունիսի 27-ի, ՀՀ ԱԺ-ի 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ:
2. Սույն որոշումը վերջնական է, և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- որոշումը հայտնեց ՍԴ նախագահ Դիլանյանը:
Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում էր քաղաքական 4 ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: