«Հրապարակ»-ն անդրադարձել է օգոստոսի 26-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում տաքսու վարորդների ակցիային, որը հետաձգվել է անորոշ ժամանակով: Պատճառը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի օգնականի միջնորդությունն է եղել:

Թե ինչ է, խոստացել նախարարության ներկայացուցիչը ակցիայի մասնակիցներին, թերթի թղթակիցը փորձել է պարզել «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանից: Վերջինս նշել է.«Նախարարի օգնականը հանդիպել է տաքսիստների հետ և ասել, որ նախարարը արձակուրդում է, լավ կլինի սպասեն՝ արձակուրդից վերադառնա, հանդիպեք, գուցե խնդիրը լուծվի: Տրամաբանական է, որ հարցը լուծում կստանա, քանի որ մերժելը դժվար է, իրենց ասելով ամսի 26-ին արձակուրդից կգա նախարարը և 26-27-ին հանդիպում ենք նախատեսվում: Օգնականը, քանի որ լիազորված չէր, որևէ խոստում չտվեց, միայն խնդրել է սպասել, մինչև նախարարը գա»: …

Նա նաև հավելել է. «Տաքսիստները բողոքում են, որ անօրինական տաքսիները ավելի շատ են, քան օրինականները: Ամիսները առաջ, երբ տաքսիստները հանդիպել են Գ. Բեգլարյանի հետ, նա լսել է պահանջը, որ հավասար պայմաններ են ուզում և ասել՝ ճիշտ եք, խոսք եմ տալիս հասնել նախարարություն՝էդ ապահովեմ: Արդեն մի քանի ամիս է անցել, էդ մարդիկ գալիս են, հարցնում՝ ո՞ւր է Գ. Բեգլարյանի տված խոստումը»: