ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ընտրություններին չի գնալու ընտրատեղամաս` քվերակելու: Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
«Պարոն Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ։ Չեմ կարող ասել, երբ կվերադառնա: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը հստակ կտեղկացնեմ` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահը կմասնակցի քվեարկությանը, թե ոչ»,-իր խոսքում նշեց Վիկտոր Սողոմոնյանը:


