ՀՈՒՅԺ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում ։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ։

Վարդան Պետրոսյան