Օգոստոսի 21-ին Նարբոնում տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի ժամանակ հանդիսատեսները սուլել են:
Այս մասին հաղորդում է Le Midi Libre-ն: Համերգը նվիրված է եղել Շառլ Տրենեյին, ում 100 ամյակն է այս տարի լրանում:
Շառլ Տինեին նվիրված փառատոնի շրջանակներում, որը պետք է ընթանա Նարբոնում մինչև օգոստոսի 24-ը, օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի համերգը:
89-ամյա երգիչը բեմի վրա հայտնվել է ժամը 23:00 չնայած որ համերգը սկսվել էր ժամը 21:00-ին, ինչի կապակցությամբ հանդիսատեսները սկսել են սուլել:
Մինչ բեմի վրա հայտնվելը Շառլ Ազնավուրը ներկայացրել է երիտասարդ երգիչներ Ագնես Բիհլին, Ալեքսիսին և Իվես Ջամայթին: Այնուհետև բեմ բարձրանալով` Շառլը կատարել է Շառլ Տրենեյի երգացանկից հինգ երգ: Նա բեմը լքել է 20 րոպե անց առանց իր երգերից որևէ մեկի կատարման:
«Մենք շատ լավ ենք հասկանում, որ նա ծերացել է և հոգնած է, սակայն տոմսերի վրա գրված է եղել Շառլ Ազնավուրի համերգ և ամբողջովին վաճառվել է: Ոմանք անգամ 900 կմ կտրել են այս համերգին ներկա գտնվելու համար»,- նշել է հանդիսատեսներից մեկը: Տոմսերի գինը կազմել է 45 եվրո: