Արդի հայերենով զայրանամ էլի․․․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմենուհի Մելքոնյանը։
«Տունս թ*ուրք մտավ։ Գոռաց՝ դավայ, էս ունեցած-չունեցածդ մի սենյակն իմն ա։ Ասի՝ այ հարիֆ, շատ չուրախանաս, կեթամ կուխնիայում կապրեմ․․․
Հաջորդ օրը թե՝ կուխնիադ էլ ա իմը։ Ասի՝ շատ վերվեր չթռնես այ տղա, ինձ բաղնիք-զուգարանն էլ ա հերիք։ Մյուս օրը թե՝ կռանթներն իմնա, խմելու ջրիդ հարցը լուծի։ Ասի․․․ տո ի՜նչ պիտի ասի իմ նման զաչըմարիտ էղածը․․․
Ինձ տեղն ա, սենյակս տալու փոխարեն պիտի էդ անասունին հավի պես մորթեի․․․
Վեր թռա։ Ոնց կարող էի ես նման ախմախ երազ տեսնել։ Իհարկե չէի կարող։ Պիտի քնել կարողանաս, որ մի հատ էլ երազ տեսնես։
Իրականությունն էնքան սարսափելի ա ու անպատիվ, որ սարսափ ժանրի ֆիլմերն ու երազներըը որպես կոմեդիա եմ նայում։ Լավ, ոնց կարելի ա էսքան ծուռվիզ լինել։
Պատվախնդիր մարդու համար ծուռվիզ ապրելը մեռնելուց վատ ա։ Ու ես արդեն ես չեմ, ես չկամ։ Ու ինձ պես քանի՜ խելագար կա հիմա․․․
Մեզ համար կյանք հետ գալու մի ձեւ կա․․․»