Հուլիսի 26-ին, ժամը 02։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Չաթախ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Չաթախ» կոչվող հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 600 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները ձորում հայտնաբերել են ուղևոր Մ․ Վ․-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։