Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգի գյուղերից մեկում 66-ամյա մի տղամարդը շան նկատմամբ սեռական ոտնձգություն է արել, ինչի պատճառով էլ ձերբակալվել է, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հիշյալ անձը սեռական ոտնձգության է ենթարկել իր հարևանի շանը: Ականատեսներից մեկն այդ ամենը բջջային հեռախոսով նկարահանել է և տեսանյութը տրամադրել իրավապահ մարմիններին:
Սեռական բռնարարի նկատմամբ վարչական տույժ է նշանակվել 1033 թուրքական լիրայի (42.000 դրամ) չափով։