Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ: