Կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Գեղարքունիքում: Սյունիքում էլ մարտական հերթապահություն իրականացնողները պնդում են, որ թշնամին Սյունիքում ևս զորքեր է կուտակում։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ այս գիշեր իրենց մոտ միջադեպեր չեն եղել, սակայն համայնքի կամավորականները պատրաստ սպասում են հրամանի։
«Միջադեպեր չեն եղել։ Մենք էլ ժամը հինգից համար մեկ պատրաստության վիճակում ենք։ Նորմալ է, արտառոց դեպքեր չեն գրանցվել։
Համայնքի կամավոր տղաները կազմ-պատրաստ սպասում են՝ հրահանգ, հրաման ստանալու դեպքում պատրաստ ենք ցանկացած հրաման ի կատար ածելու»,- ասել է համայնքապետը։
Մնարամասները՝ սկզբնաղբյուր կայքում: