Հրանտ Դինքի հիմնադրամը ներկայացրել է թուրքական մամուլում հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ատելություն սերմանելու մեդիա մոնիթորինգի զեկույցը: Զեկույցը ներկայացված է երկու հատվածով:

Կրոնական և էթնիկ խմբերը, կանայք և սեռական փոքրամասնությունները ներկայացված են եղել մեկ այլ խոցելի խմբեր հատվածում:
2013 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին կրոնական, ազգային և էթնիկ խմբերը թիրախային են եղել 104 հոդվածում: 2013 թվականի առաջին չորս ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ եղել է ատելություն սերմանող հոդվածների աճ:
Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այս անգամ ևս ատելության տեսանկյունից գտնվում են հայերը, այնուհետև գալիս են քրիստոնյաները և հրեաները: Հույների և քրդերի նկատմամբ ևս սերմանվել է ատելություն:
Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ ատելությունը սերմանող 104 հոդվածներից 94-ը հրատարակվել է 13 տարբեր ազգային հրատարակչությունում, իսկ 10-ը` տեղականում:Այս մասին փոխանցում է Taraf պարբերականը: