Ռուսաստանը և Չինաստանը կսկսեն մշակել գերծանր ուղղաթիռ, որի բեռնատարողունակությունը երկու անգամ կգերազանցի այդ դասում ամենախոշոր ՄԻ-26 ուղղաթիռը:
«Եթե չինական կողմը հայտնում է տեխնիկական բնութագրեր, որոնք տարբերվում են
ՄԻ-26 -ից, հետևաբար դա չի լինի ՄԻ-26, այլ խոսքը գնում է գերծանր ուղղաթիռի մասին»- լրագրողներին պատմել է ՌԴ փոխվարչապետ` Դմիտրի Ռոգոզինը : Նա հույս հայտնեց, որ գերծանր ուղղաթիռի նախագիծը կարող է հաջող լինել: Սկեպտիկների գնահատականով այդպիսի ուղղաթիռը ժամանակակից շուկայում պահանջարկ չունի, ինչի հետ համաձայն չէ Դմիտրի Ռոգոզինը: Նրա խոսքերով` չինացի մասնագետները պատրաստ են գերծանր ուղղաթիռի արտադրության և նախագծի մշակման համար համատեղ քննարկումների:
ՄԻ-26 աշխարհում ամենախոշոր բազմանպատակ սերիական արտադրություն տրանսպորտային ուղղաթիռն է: Կարող է տեղափոխել 20 տոննա բեռ մինչև 400 կմ հեռավորության վրա, 1500 և ավելի բարձրության վրա: Այն նախատեսված է խոշոր չափերի բեռների տեղափոխման համար. ինչպես բեռնախցի ներսում, այնպես էլ արտաքին կախոցից և փրկարարական, հիվանդների և վիրավորների էվակուացման աշխատանքներ իրականացնելու համար:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» Հոլդինգը հանդիսանում է Ռուսաստանում ուղղաթիռների միակ արտադրողը, ինչպես նաև աշխարհում սակավաթիվ ընկերություններից մեկը, որն ունի հնարավորություն ուղղաթիռներ նախագծելու, արտադրելու, փորձարկման և տեխնիկական սպասարկման ժամանակակից քաղաքացիական և ռազմական ուղղաթիռների
Դավիթ Սոֆիյան