Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր` Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն, հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, փոխանցում է Sputnik Արմենիան։
ԵԽ պատգամավորները նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն գործընթացի շրջանակներում բանակցությունների և սահմանազատման միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։