Forbes Real Time-ի միլիարդատերերի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) խմբի նախագահ Բեռնար Առնոն: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական։
Forbes-ի տվյալներով ՝ Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը կազմում է 194,3 մլրդ դոլար: Բեզոսի կարողությունը ամսագիրը գնահատում է 192,9 մլրդ դոլար։ Ընդ որում, մեկ օրում այն նվազել է 13,4 մլրդ դոլարով։
Դա տեղի է ունեցել Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկման ֆոնին, որը հաջորդել է ընկերության ֆինանսական հաշվետվության հրապարակմանը: Այդ փաստաթղթի համաձայն՝ մանրածախ վաճառողի եկամուտը երկրորդ եռամսյակում ավելացել է մինչև 113 մլրդ դոլար, ինչը վերլուծաբանների կանխատեսումից փոքր-ինչ պակաս է եղել:
Forbes-ի ցուցակում երրորդ տեղն այժմ զբաղեցնում Է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը (նրա կարողությունը գնահատվում է 179,8 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմադիրներից Բիլ Գեյթսն է (131,4 մլրդ), հինգերորդում ՝ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (129,3 մլրդ):