Օգոստոսի 2-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 7/1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Zafira» և «Kia Optima» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները տեղում տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։