Տոկիոյի Օլիմպիական խաղերում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ մրցեց իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ:


Մեր Օլիմպիական չեմպիոնը ցուցաբերելով բարձր կամք փառահեղ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Գոտեմարտի երկրորդ կեսում իրանցին ոտքով հարվածեց Ալեքսանյանին, ծանր վնասվածք պատճառելով մեր ըմբիշին։ Ծանր պայքարում Ալեքսանյանը պահպանեց հաղթական հաշիվը։

Վաղը կայանալիք եզրափակչում Ալեքսանյանը կմցրի ռուսաստանցի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էվլոևի հետ։