Եղբայրության 14 շենքի բակում թոզուդուման է, որը չի անցնում 2012 թվականի մայիսի 3-ից:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ բնակիչներից մեկը «Հրապարակին» պատմել է, որ ԱԺ ընտրություններից երեք օր առաջ ՀՀԿ նախընտրական շտաբի տղաները բեռնատարներով ավազ և խիճ են բերել-լցրել բակ:
Բնակիչներին խոստացել են, թե ընտրություններից հետո կգան, ասֆալտ կանեն, բայց այլևս չեն եկել: «Ամառը վերջանում է` էս վիճակում ենք»,- գանգատվել է թերթին դիմած ծերունին: