«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-18:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը բնակիչներին խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: