Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 138 կմ հատվածում բախվել են Գանձաքար գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Նալբանդյանի վարած «УАЗ» մակնիշի և Վանաձորի բնակիչ, 39-ամյա Նաիրի Սարուխանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։


2 մեքենա դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «УАЗ»-ն էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ռուստամ Աղամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։