Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել է Արցախի 23/8 բազմաբնակարանային շենքի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի տան պատերը, պատշգամբի դուռը։
Քամին պոկել է մոտ 300 քմ տարածքի թիթեղյա և երկաթյա տանիքը