Թուրքիայի սևծովյան ափին առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 66-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչությանը։
Հաղորդվում է, որ Կաստամոնու նահանգում հեղեղումները 56 մարդու կյանք են խլել:
Սինոպ նահանգում աղետի զոհ է դարձել 9 մարդ, ևս 1-ը մահացել է Բարթին նահանգում:
Ներկայումս բուժման կուրսը շարունակում են տարերային աղետից տուժած 8 անձինք:
Օգոստոսի 11 -ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ: Երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած շրջանները տարերային աղետ գոտի է հայտարարել: